Լուրեր
ՀՀԿ ԵԿ-ի բանաձևը․ երիտասարդների միջոցով՝ երիտասարդների համար
16.02.2018
Փետրվարի 16-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ նորանդամ երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրեցին ևս 181 երիտասարդներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Կուսակցական անդամատոմսերը երիտասարդներին հանձնեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը:
«Շատ ուրախ եմ, որ մինչև այս կարևոր մասնակցել եք Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությանն առչնվող դասընթացների, և կատարել եք գիտակցված և լուրջ ընտրություն՝ հաշվի առնելով թե՛ մեր ներքաղաքական գործունեությունը, թե արտաքին քաղաքականության մեջ մեր քայլերը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ուշադիր և հետևողական գործունեության արդյունքում այսօր այս կառույցը մեծ հաջողություններ է գրանցում»-, բացման խոսքում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը շնորհավորել է նորանդամ հհկականներին՝ ողջունելով, որ երիտասարդներն իրենց որոշումը կայացրել են իրենց արժեքային համակարգին և քաղաքական նախընտրություններին համապատախան․ «Ուզում եմ նշել, որ մենք ցանկացած ծրագիր կազմակերպում ենք հենց երիտասարդների միջոցով երիտասարդների համար։ Ցանկանում եմ, որ այս բանաձևը հիշեք ու կիրառեք՝ հանդես գաք Ձեր ծրագրերով, առաջարկներով։