Լուրեր

Կայացել է ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

16.02.2018

Նիստը վարում էր ՀՀԿ Բերդի շրջանային խորհրդի նախագահ Հարություն Մանուչարյանը: Նա նիստի հաստատմանը ներկայացրեց հետևյալ օրակարգը `

            1.ՀՀԿ Բերդի Շրջանային խորհրդի 2017թ-ի գործունեության մասին հաշվետվություն

            2. ՀՀԿ Բերդի Շրջանային Կազմակերպության կառուցվածքային փոփոխություն

            3. ՀՀԿ Բերդի Շրջանային խորհրդի 2018թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում:

     Բերդի Շրջանային խորհրդի նախագահ Հարություն Մանուչարյանը ներկայացրեց 2017թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Նա առանձնակի կանգ առավ նախորդ տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը և, ամփոփելով,  շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին՝ լավ աշխատանքի ու բարձր արդյունքի համար:

  Տարվա ընթացքում  կատարված աշխատանքների, իրականացրած միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ ելույթներ ունեցան Բերդի շրջանային խորհրդի նախագահի տեղակալներ Սամվել Հովսեփյանը, Դավիթ Մխիթարյանը, կազմակերպիչ `Հայկ Նավասարդյանը, խորհրդի անդամներ `Սամվել Սաղոյանը, Կամո Մարդանյանը,  Գոռ Աբրահամյանը: Առաջարկներ եղան շրջանային խորհրդի նախորդ տարվա գործունեությունը գնահատել բավարար:

Խորհրդի նիստին ներկա անդամները ամփոփեցին կատարած աշխատանքները և միաձայն քվեարկությամբ  Բերդի շրջանային խորհրդի 2017թ-ի գործունեությունը գնահատեցին բավարար:  

    Հարություն Մանուչարյանը  անդրադարձավ  սկզբնական կազմակերպություններում  կայացած  ժողովներին,  որոնց արդյունքում  Իծաքարի,  Մովսեսի, Վարագավանի, Վ. Ծաղկավանի  սկզբնական կազմակերպություններում  կատարվել էին նախագահի,  իսկ  Բերդ թիվ 5, Արծվաբերդ թիվ 1, Այգեձորի սկզբնական կազմակերպություններում՝ նախագահի և տեղակալի փոփոխություններ:                                                                                                                                                                                                                      

   Հարություն Մանուչարյանը  նիստի քննարկմանը ներկայացրեց նաև ՀՀԿ Բերդի շրջանային խորհրդի 2018թ-ին  կատարելիք աշխատանքները:                                

    Քննարկման արդյունքում Բերդի շրջանային խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատեց ընթացիկ տարվա աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին