Լուրեր
Կայացել է ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
16.02.2018
Նիստը վարում էր ՀՀԿ Բերդի շրջանային խորհրդի նախագահ Հարություն Մանուչարյանը: Նա նիստի հաստատմանը ներկայացրեց հետևյալ օրակարգը `
1.ՀՀԿ Բերդի Շրջանային խորհրդի 2017թ-ի գործունեության մասին հաշվետվություն
2. ՀՀԿ Բերդի Շրջանային Կազմակերպության կառուցվածքային փոփոխություն
3. ՀՀԿ Բերդի Շրջանային խորհրդի 2018թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում:
Բերդի Շրջանային խորհրդի նախագահ Հարություն Մանուչարյանը ներկայացրեց 2017թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Նա առանձնակի կանգ առավ նախորդ տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը և, ամփոփելով, շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին՝ լավ աշխատանքի ու բարձր արդյունքի համար:
Տարվա ընթացքում կատարված աշխատանքների, իրականացրած միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ ելույթներ ունեցան Բերդի շրջանային խորհրդի նախագահի տեղակալներ Սամվել Հովսեփյանը, Դավիթ Մխիթարյանը, կազմակերպիչ `Հայկ Նավասարդյանը, խորհրդի անդամներ `Սամվել Սաղոյանը, Կամո Մարդանյանը, Գոռ Աբրահամյանը: Առաջարկներ եղան շրջանային խորհրդի նախորդ տարվա գործունեությունը գնահատել բավարար:
Խորհրդի նիստին ներկա անդամները ամփոփեցին կատարած աշխատանքները և միաձայն քվեարկությամբ Բերդի շրջանային խորհրդի 2017թ-ի գործունեությունը գնահատեցին բավարար:
Հարություն Մանուչարյանը անդրադարձավ սկզբնական կազմակերպություններում կայացած ժողովներին, որոնց արդյունքում Իծաքարի, Մովսեսի, Վարագավանի, Վ. Ծաղկավանի սկզբնական կազմակերպություններում կատարվել էին նախագահի, իսկ Բերդ թիվ 5, Արծվաբերդ թիվ 1, Այգեձորի սկզբնական կազմակերպություններում՝ նախագահի և տեղակալի փոփոխություններ:
Հարություն Մանուչարյանը նիստի քննարկմանը ներկայացրեց նաև ՀՀԿ Բերդի շրջանային խորհրդի 2018թ-ին կատարելիք աշխատանքները:
Քննարկման արդյունքում Բերդի շրջանային խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատեց ընթացիկ տարվա աշխատանքային ծրագիրը: