Լուրեր
Կայացել է ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
15.02.2018
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի տարեկան հաշվետու նիստը
Նիստին մասնակցում էին խորհրդի 23 անդամներից 21-ը:
Օրակարգում ընդգրկված էր 3-հարց.
1. Կուսակցականների ընդունելություն
2. ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության 2017թ տարեկան հաշվետվություն
3.Այլ հարցեր
Օրակարգը հաստատվեց միաձայն:
Առաջին հարցի շրջանակներում 15 դիմումատուներ ընդունվեցին ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության շարքերը:
Օրակարգի երկրորդ հարցի շուրջ ելույթ ունեցավ շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռոմիկ Սարգսյանը և ներկայացրեց ՀՀԿ նախորդ տարվա աշխատանքների հաշվետվությունը: Քննարկելուց հետո միաձայն 2017թ հաշվետվությունը գնահատվեց բավարար:
Օրակարգի երրորդ հարցի շուրջ քննարկվեցին կազմակերպչական, անդամավճարների հավաքագրման և կուսակցությունը նոր երիտասարդ անդամներով համալրելու հետ կապված հարցեր: