Լուրեր
Կայացել է ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
10.02.2018
Փետրվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի տարեկան հաշվետու նիստը:
Նիստին մասնակցում էին խորհրդի 22 անդամներից 17-ը:
Օրակարգում ընդգրկված էր 3-հարց.
1. ՀՀԿ Արագածի Շ/Կ 2017թ տարեկան հաշվետվություն
2. ՀՀԿ Արագածի Շ/Կ 2018թ միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի հաստատում
3.Այլ հարցեր
Օրակարգը հաստատվեց միաձայն:
Օրակարգի առաջին հարցի շուրջ տարեկան հաշվետվություն ներկայացրեց շ/կ խորհրդի նախագահ Գասպար Գասպարյանը: Շրջանային խորհուրդը միաձայն ընդունեց տարեկան հաշվետվություն, որը գնահատվեց բավարար:
Օրակարգի երկրորդ հարցի շուրջ ելույթ ունեցավ շ/կ խորհրդի նախագահ Գասպար.Գասպարյանը և ներկայացրեց ՀՀԿ Արագածի Շ/Կ 2018թ միջոցառումների ծրագիր- ժամանակացույցը: Քննարկելուց հետո միաձայն հաստատվեց 2018թ միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը :
Օրակարգի երրորդ հարցի շուրջ քննարկվեցին կազմակերպչական հարցեր,անդամավճարների հավաքագրման հետ կապված հարցեր և կուսակցությունը նոր երիտասարդ անդամներով համալրելու հետ կապված հարցեր: