Լուրեր
Կայացել է ՀՀԿ Գյումրի-2 շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը
09.02.2018
ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության Գյումրի-2 շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը կայացավ ՇԿ գրասենյակում: Նիստին ներկա էին խորհրդի 23 անդամներից 19-ը: Օրակարգի հարցերն էին՝
1.Շրջանային կազմակերպության 2017թ. կատարած աշխատանքների հաշվետվություն: /զեկ.Ս. Ավետիսյան/
2. Սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովների ամփոփում: /զեկ.Ս.Մուրադյան/
3. Ընդունելություն ՀՀԿ շարքերը: /զեկ.Ս.Մուրադյան/
4. Կազմակերպական հարցեր: /զեկ.Ս.Ավետիսյան/
Օրակարգը հաստատելուց հետո խորհուրդը անցավ հարցերի քննարկմանը
Առաջին հարցի շրջանակներում խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հաշվետվություն ներկայացրեց 2017թ.-ի ընթացքում ՇԿ-ի կողմից կատարած աշխատանքների, անցկացրած նիստերի օրակարգային հարցերի, կուսակցականների շարժի, անդամավճարների հավաքագրման, քաղաքացիների ընդունելության, ԱԺ ընտրությունների մասնակցության և շրջանային կազմակերպության կողմից անցկացրած միջոցառումների մասին:
Արտահայտվեցին Էդ. Բաղրամյանը, Ա. Կոշտոյանը, Մ. Սարգսյանը:
Առաջարկեցին կազմակերպության 2017թ.-ի գործունեությունը գնահատել բավարար:
Որոշեցին շրջանային կազմակերպության 2017թ.-ի գործունեությունը գնահատել բավարար և ընդունել ի գիտություն:
Խորհուրդը քննարկեց և որոշումներ կայացրեց նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերի շուրջ: