Լուրեր
Կայացել է ՀՀԿ Սևանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
09.02.2018
ՀՀԿ Սևանի Շրջանային Կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ Սևանի շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստ, որին մասնակցում էին խորհրդի 23 անդամներից 16-ը:
Նիստը վարում էր ՀՀԿ Սևանի Շ/Կ խորհրդի նախա•ահ Ալեքսան Պողոսյանը:
Օրակարգում՝
1.Սևանի Շ/Կ հաշվետվությունը 2017թ.-ին կատարված աշխատանքների վերաբերյալ,
2. 2018թ. միջոցառումների և աշխատանքային ծրագրի ներկայացում,
3. Կազմակերպչական հարցեր:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Սևանի Շ/Կ խորհդի նախագահ Ալեքսան Պողոսյանը, ով ներկայացրեց 2017թ.-ին կատարված աշխատանքների հաշվետվությունը: ՀՀԿ Սևանի Շ/Կ գրասենյակի կողմից 2017թ.-ին իրականացվել են մարզամշակույթային ծրագրեր՝ այդ թվում ազգային տոներին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված միջոցառումներ, մոմավառություն, քայլերթ, ՀՀԿ 15-րդ խաղերին մասնակցություն և այլն:
Նա իր խոսքում ներկայացրեց նաև, որ 2017 թվականի ընթացքում ՀՀԿ շարքերն համալրել են 55 անդամներ, կասեցվել է 1, հեռացվել է 5 կուսակցականի գործ: 09.02.2018 թվականի տվյալներով ՀՀԿ Սևանի Շ/Կ անդամների թիվը կազմում է 1975 անդամ: Նշեց, որ կուսակցության շրջանային խորհուրդը 2017 թ.-ի ընթացքում հավաքագրել է 238000 ՀՀ դրամ, որը գոհացուցիչ չէ: Սկզբնական կազմակերպության նախագահներին հորդորեց անդամագրման գործընթացը ավելի արդյունավետ դարձնել:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում տեղի ունեցավ 2018թ. աշխատանքային ծրագրերի ներկայացում: ՀՀԿ Սևանի Շ/Կ գրասենյակի կազմակերպիչ Անդրանիկ Հովհաննիսյանը շրջանային խորհրդին ներկայացրեց Սևանի Շ/Կ-ի կողմից 2018 թվականին իրականացվող աշխատանքային ծրագիրը:
ՀՀԿ Սևանի Կանանց խորհրդի նախագահ Աննա Նիկողոսյանը ներկայացրեց կանանց խորհրդի աշխատանքային ծրագիրը:
ՀՀԿ Սևանի երիտասարդական կազմակերպության պատասխանատու Արթուր Մելքոնյանը ներկայացրեց երիտասարդական խորհրդի միջոցառումների ծրագիրը:
ՀՀԿ Սևանի շրջանային խորհուրդի ներկա անդամները միաձայն կողմ քվեարկեցին և հաստատեցին աշխատանքային ծրագիրը:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում Շ/Կ կազմակերպիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ներկայացրեց անդամավճարների հավաքագրման և պահպանման ծախսերի վերաբերյալ: Նրան հանձնարարվեց, որպեսզի ավելի ակտիվ լինի անդամավճարների հավաքագրման գործընթացի հարցում:
Նիստի մասնակիցների հետ միասին որոշվեց, ապրիլի 2 ին՝ ՀՀԿ հիմնադրման օրվան նվիրված միջոցառման ընթացքում, նաև անդամատոմսերի հանձնման արարողություն կազմակերպել:
Ներկաները քննարկեցին նաև առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ներքաղաքական և կուսակցական հարցեր: