Լուրեր
Կայացել է ՀՀԿ Ախուրյանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
06.02.2018
Փետրվարի 6-ին ՀՀԿ Ախուրյանի շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ կազմակերպության հաշվետու ժողովը:
ՀՀԿ Ախուրյան շրջանային կազմակերպության 37 անդամներից ներկա էին 27-ը։ Շրջանային կազմակերպության ղեկավար Մամիկոն Ղազարյանը առաջարկեց հետևյալ օրակարգը:
1. ՀՀԿ Ախուրյանի շրջանային կազմակերպության հաշվետվությունը 2017թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:
2. ՀՀԿ Ախուրյանի շրջանային կազմակերպության հաշվետվությունը 2017թ կատարած վերահաշվարկի մասին:
3. ՀՀԿ Ախուրյանի շրջանային կազմակերպության 2018 թվականի աշխատանքային ծրագրի քննարկում:
Ժողովի անդամները միաձայն հաստատեցին շրջանային կազմակերպության ժողովի օրակարգը։
ՀՀԿ Ախուրյանի շրջանային կազմակերպության ժողովի ներկա անդամների կողմից ծավալվեց մտքերի փոխանակում: Շրջանային կազմակերպության տարեկան հաշվետվությունը գնահատվեց բավարար: