Լուրեր
Կայացել է ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը
30.01.2018
Հունվարի 29-ին ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Եղվարդի շրջանային կազմակերպության ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը:
ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության 284 անդամներից ժողովից բացակայում էին 112 անդամներ։ Հաշվետու ժողովին ներկա էին Եղվարդի շրջանային կազմակերպության նախագահ Նորայր Սարգսյանը և կազմակերպիչ Է. Հակոբյանը, ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Արշակ Պետրոսյանը և առաջարկեց ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`
1. ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության
2017 թվականի գործունեության հաշվետվություն:
2. ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության 2018 թվականի
աշխատանքային ծրագրի քննարկում:
3. ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության 2017թ-ին կատարած կուսակցականների վերահաշվարկի մասին:
Ժողովի անդամները միաձայն հաստատեցին սզբնական կազմակերպության ժողովի օրակարգը։
Առաջին հարցի շրջանակներում ներկայացվեց սկզբնական կազմակերպության 2017 թվականի գործունեության հաշվետվությունը: ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության` ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հավանություն տվեցին ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության 2017 թվականի գործունեության հաշվետվությանը:
Երկրորդ հարցի շրջանակներում ներկայացվեց սկզբնական կազմակերպության 2018 թվականի աշխատանքային ծրագիրը: ՀՀԿ Զովունիի Սկզբնական կազմակերպության անդամները հաստատեցին ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության 2018 թվականի աշխատանքային ծրագիրը:
ՀՀԿ Զովունիի Սկզբնական կազմակերպության ժողովի ներկա անդամների կողմից ծավալվեց մտքերի փոխանակություն: Ն. Սարգսյանը պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին: