Լուրեր
Տավուշի մարզում շարունակվում են ՀՀԿ սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովները
22.01.2018
Հունվարի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Խաշթառակի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 79 անդամներից ժողովին մասնակցում էին 51-ը: Ժողովին մասնակցում էր նաև Տավուշի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ժողովը վարում էր Խաշթառակի սկզբնական կազմակերպության նախագահ` Անդրանիկ Վիրաբյանը, որը առաջարկեց հետևյալ օրակարգը.
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը` հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքների մասին:
Օրակարգի շրջանակներում հաշվետու զեկույցով հանդես եկավ Խաշթառակի ս/կ նախագահ Անդրանիկ Վիրաբյանը, որը ներկայացրեց 2017թ-ին իրենց կատարած աշխատանքների մասին հաշվետվություն: Ելույթ ունեցան նաև ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին սկզբնական կազմակերպության 2017թ-ի գործունեությունը գնահատել բավարար: