Լուրեր
Կայացել է ՀՀԿ Եղվարդ 5 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը
19.01.2018
Հունվարի 18-ին կայացավ Եղվարդի N5 սկզբնական կազմակերպության ժողովը: Նիստին մասնակցում էր սկզբնական կազմակերպության 84 անդամներից 71-ը: Նիստը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ՝ Սամվել Մկրտչյանը: Նիստին ներկա էր Եղվարդի Շրջանային կազմակերպության նախագահ՝ Նորայր Սարգսյանը:
Սամվել Մկրտչյանը առաջարկեց նիստի հետևյալ օրակարգը.
1. Սկզբնական կազմակերպության 2017թ-ին կատարած աշխատանքների հաշվետվություն:
2. 2018թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում:
3. 2017թ-ին սկզբնական կազմակերպության կատարած վերահաշվարկի մասին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները հաստատեցին ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում հանդես եկավ ս/կ նախագահ Ս. Մկրտչյանը:
Ժողովի մասնակիցները հավանություն տվեցին 2017թ-ի կատարած աշխատանքներին:
Երկրորդ հարցի շրջանակներում Ս. Մկրտչյանը ներկայացրեց 2018թ-ի աշխատանքային ծրագիրը:
Սկզբնական կազմակերպության անդամները հաստատեցին 2018թ-ի աշխատանքային ծրագիրը:
Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակում: Ելույթ ունեցավ Եղվարդի Շրջանային կազմակերպության նախագահ՝ Ն. Սարգսյանը: Իր խոսքում նշեց, որ վերահաշվարկի գործընթացը անձամբ է հետևել և կուսակցության կանոնադրական պահանջները չկատարելու համար որոշ անդամներ հեռացվել են կուսակցության շարքերից: Առաջարկեց երիտասարդ կադրերով համալրել կուսակցության շարքերը: