Լուրեր
Կայացել է ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպություն Նորաշեն սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը
18.01.2018
Հունվարի 18-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Նորաշենի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը 2017թ. կատարած աշխատանքների մասին:
Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ Դավիթ Մխիթարյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ Նորաշենի սկզբնական կազմակերպության նախագահ Գոռ Աբրահամյանը, որը ներկայացրեց սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը 2017թ. գործունեությանը, ծանոթացրեց կատարված աշխատանքներին և իրականացված միջոցառումներին:
Նորաշենի սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները 2017թ. կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար: