Լուրեր
Կայացել է Աջափնյակի ՀՀԿ Նորաշեն 1 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը
17.01.2018
Հունվարի 17-ին կայացավ ՀՀԿ Աջափնյակի տարածքայի կազմակերպության Նորաշեն 1 սկզբնական կազմակերպության ժողովը, որին մասնակցում էին կազմակերպության 114 անդամներից 65-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Վազգեն Վարդանյանը:
Վ. Վարդանյանը առաջարկեց ժողովի հետևյալ օրակարգը`
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը 2017թ. կատարված աշխատանքների մասին,
2. Այլ հարցեր:
Նորաշեն 1 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում հաշվետվությունով հանդես եկավ Վ. Վարդանյանը:
Ժողովի մասնակիցները քվեարկեցին և բավարար գնահատեցին Նորաշեն 1 կազմակերպության 2017 թ. աշխատանքները: