Լուրեր
Կայացել է ՀՀԿ Կապանի թիվ 4 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը
16.01.2018
Հունվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 36 անդամներից նիստին մասնակցել են 19-ը: Նիստին ներկա էր նաև Կապանի շրջանային կազմակերպության նախագահ Ռոմիկ Սարգսյանը:
Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ`Արաքսյա Սարգսյանը, որն առաջարկեց հետևյալ օրակարգը`
1.Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը`հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքների մասին:
2. Սկզբնական կազմակերպության անդամների մասնակցությունը 2017 թ. ԱԺ և ՏԻՄ ընտրություններին:
3. Ընթացիկ հարցեր:
Արաքսյա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց տարեկան հաշվետվությունը:
Ելույթ ունեցավ ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության նախագահ ՝ Ռոմիկ Սարգսյանը :
Ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին սկզբնական կազմակերպության գործունեությունը գնահատել բավարար: