Լուրեր
Կայացել է ՀՀԿ Կարմիրգյուղի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը
16.01.2018
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԳԱՎԱՌԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ Ս/Կ_ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԻ
գ.Կարմիրգյուղ 16.01.2018, 13;00
ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության Կարմիրգյուղի սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցել են 159 անդամներից 90-ը:
Ժողովը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Անդրանիկ Ջրաղացպանյանը: Նա առաջարկել է հետևյալ օրակարգը`
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը՝ 2017թ. կատարված աշխատանքների մասին
2. 2. Այլ հարցեր
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատել են ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկուցողը իր խոսքում նշել է, որ 2017 թվականին կատարվել են մի շարք աշխատանքներ. առանձնացվել են մշտական և ժամանակավոր բացակաները, ցուցակից հանվել են մահացած անդամները, լրացվել են կիսատ անձնական թերթիկները և ամբողջացել է կուսակցականների թիվը:
Երկրորդ հարցի շրջանակներում քննարկվել են 2018 թվականի անելիքները. սկզբնական կազմակերպության նախագահը հորդորել է ներկաներին առավել ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել և հանդես գալ նախաձեռնություններով: