Լուրեր
Շարունակվում է Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի երրորդ հոսքի ընդունելությունը
15.01.2018
Բազմաթիվ երիտասարդների խնդրանքով Հայաստանի Հանրապետական Կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի երրորդ հոսքի ընդունելության փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018 թվականի հունվարի 21-ը։
Ուսումնառության տևողությունն է 4 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, ՄելիքԱդամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դպրոցում ուսումնառությունն անվճար է։
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.
• Տարիքը՝ 20-ից 40 տարեկան
• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)
Դպրոց կարող են դիմել նշված չափանիշներին համապատասխանող բոլոր անձինք՝ անկախ կուսակցական պատկանելությունից։
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։
Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Դիմումի փաթեթը ներառում է.
.Դիմում-հայտ
.Ինքնակենսագրություն (CV)
• անձնագրի էլեկտրոնային պատճեն
• կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)
• օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների
էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
• կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
Անհրաժեշտ փաստաղթերը ուղարկել schoolrpa@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի հունվարի 21-ը։
Դասընթացն հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր` առարկայական ներդիրով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին: