Լուրեր
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է EDS կազմակերպության համաժողովին
25.12.2017
Նախկին Հարավսլավիայի մաս կասմող Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ (European Democrat Students) կազմակերպության՝ Երկխոսության դերը ուժեղ հասարակությունների ձևավորման գործում խորագիրը կրող համաժողովը ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համաժողովին ներկայացրել է ՀՀԿ ԵԿ անդամ, EDS-ի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Աննա Օհանյանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են ԵՄ ընդլայնման հեռանկարների, խոսքի ազատության, ազատ մամուլի և կեղծ լուրերի, որակյալ կառավարմանն առնչվող հարցեր, ինչպես նաև երիտասարդների դերը այս համատեքստում քաղաքականության մշակման գործում:
Տեղի է ունեցել նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության ուսանողական կազմակերպության՝ Եվրոպայի ժողովրդավար ուսանողների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացել են փոխնախագահների արտահերթ ընտրություններ։