Լուրեր
Հանդիպում ՌԴ դեսպանի հետ
25.12.2017

Դեկտեմբերի 25-ին ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցում կայացավ հանդիպում ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, երկկողմ և միջազգային տարբեր կառույցներում և հարթակներում ՀՀ-ՌԴ համագործակցությանը վերաբերող հարցեր: Դեսպանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: