Լուրեր

Եդինայա Ռոսիա կուսակցության ԵԿ անդամները հանդիպել են քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ

02.12.2017

 Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները  այսօր, ՀՀԿ ԵԿ գործընկերնեի հետ, ՀՀԿ  կենտրոնական գրասենյակում  հանդիպեցին  քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն՝ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։

Քաղաքագետը, ողջունելով երիտասարդներին, ընդգծեց այն, որ երկու ժողովուրդներն ունեն բազմադարյա բարեկամական կապեր։ Բանախոսը անդրադարձավ հայ-ռուսական քաղաքական-տնտեսական հարաբերություններին, Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատկություններին, հարևանների հետ փոխհարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը ,   ինչպես նաև  Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այլն : 
 
Հանդիպման ընթացքում բանախոսը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող  մի շարք հարցերի : Հանդիպման վերջում  Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները  շնորհակալություն հայտնեցին պարոն Իսկանդարյանին բովանդակալից, ուսանելի և հետաքրքիր դասախոսության համար՝ ընգծելով Հայաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ նշանակությունը ՌԴ-ի համար։ 
 
 «Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներն այս օրերին Երևանում են գտնվում իրենց գործընկերների՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով։ Նրանք Հայաստան են ժամանել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ ։  Այցը նպատակ ունի սերտացնել երկու կառույցների միջև համագործակցության շրջանակները։

 

 

← Վերադառնալ ցուցակին