Լուրեր
Խորհրդի նոր նախագահ և տեղակալ ՀՀԿ Շիրակի ՏԿ Աշոցքի շրջանային կազմակերպությունում
02.12.2017
Սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Աշոցքիի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը:
Նիստին մասնակցում էին խորհրդի 37 անդամներից 32-ը:Նիստը վարում էր ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սահակ Մինասյանը: Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին խորհրդի նախկին նախագահ Հրանտ Հակոբյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Նիստի մասնակիցներն որպես Աշոցքի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ առաջարկեցին Աշոցք միավորված համայնքի ղեկավար Արթուր Ալոյանի թեկնածությունը:Խորհուրդը քվեարկեց և միաձայն ընտրեց Արթուր Ալոյանին որպես Աշոցքի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ:
Աշոցքի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալներ ընտրվեցին Արտուշ Մանուկյանն և Վարուժան Ավետիքյանը: