Լուրեր

Կինը՝ քաղաքական դաշտում

15.11.2017

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների անդամները նախօրեին Երևանի Հայաթ Փլեյս հյուրանոցում մասնակցեցին Կոնդրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամների կազմակերպած կանանց դասընթացին։ Ծրագրում ներգրավված էին Հայաստանի Հանրապետության 8 կուսակցությունների իգական սեռի ներկայացուցիչները։



 

Ծրագիրը միտված է քաղաքական դաշտում կանանց գործունեության ճիշտ կազմակերպմանն ու արդյունավետ աշխատանքին։



Երկօրյա դասընթացի շրջանակներում հայ և հոլանդացի դասընթացավարները քննարկեցին կանանց դերն ու ներգրավվածությունը քաղաքական դաշտում, խոսեցին քաղաքական գործընթացների ժամանակ սպասվելիք խոչընդոտների, դրական ու բացասական կողմերի և դրանց կարևորության մասին։



Դասընթացավարները ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության կառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը և վերջին տարիների վիճակագրությունը։



Միջազգային մասնագետները կազմակերպեցին քաղաքական սիմույլացիոն խաղեր և առաջադրանքներ՝ համապաստխան քաղաքական հմտությունների զարգացման նպատակով։

← Վերադառնալ ցուցակին