Լուրեր

ԱՌՋԵՎՈՒՄ ԵԶՐԱՓԱԿԻՉՆ Է

13.11.2017

 Նոյեմբերի սկզբին Երևանի պետական համալսարանի նորակառույց մարզասրահում մեկնարկեց ՀՀԿ 15-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի գավաթի խաղարկությունը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀԿ մարզային 6 և Երևանի 8 տարածքային կազմակերպությունների թիմեր:

Այսօր կայացան կիսաեզրափակիչ խաղերը՝ Մալաթիա-Սեբաստիա  - Շենգավիթ,  Աջափնյակ - Արաբկիր թիմերի  միջև:

Առաջին կիսաեզրափակիչում, սպորտային լարված պայքարում,  2 : 1 հաշվով հաղթեց Մալաթիա-Սեբաստիայի թիմը, երկրորդ կիսաեզրափակիչում՝  3 : 0 հաշվով Աջափնյակի թիմը:

Արդյունքում պարտություն կրած Շենգավիթի և Արաբկիրի տարածքային կազմակերպությունների թիմերը առաջիկայում կխաղան 3-րդ տեղի համար, իսկ եզրափակիչ խաղում կհանդիպեն Մալաթիա-Սեբաստիայի և Աջափնյակի թիմերը, որոնցից հաղթողն էլ կարժանանա ՀՀԿ գավաթին:

← Վերադառնալ ցուցակին