Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի նիստ
28.10.2017
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նիստին մասնակցում էին խորհրդի անդամները, ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպությունների կանանց խորհրդի նախագահները:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին մինչև տարեվերջ կատարվելիք միջոցառումների ծրագիրը և կազմակերպչական այլ հարցեր:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ կազմակերպվել էր ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը և խորհրդի ներկայացուցիչներ:
ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության նորընտիր կանանց խորհրդի առաջին հանդիպումն էր` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահի և ներկայացուցիչների հետ: Տարածքային կառույցի նախագահ Լ. Թևանյանը ողջունելով ներկաներին ներկայացրեց խորհրդի և հանձնախմբերի կառուցվածքը, ինչպես նաև կատարվելիք աշխատանքային ծրագրերը:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանը, ողջունելով ներկաներին իր խոսքում նշեց. «Հանդիսանալով քաղաքական կուսակցության մաս մենք, առավելապես կարևորում ենք կանանց խորհրդի աշխատանքների մեջ կազմակերպչական և գաղափարա-քարոզչական աշխատանքները, ուշադրության կենտրոնում պահելով նաև մեր բնակչության համար կարևորություն ունեցող առողջապահական, սոցիալական, կրթական և այլ հարցերը»: