Լուրեր

Հրաձգության առաջնությունում հաղթեց ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության թիմը

16.09.2017



 Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն 15 տարի կազմակերպում է ավանդական մարզական խաղերի մրցույթ: Այս տարի ծրագրում ներառվել է նաեւ գնդակային հրաձգության առաջնությունը: Շուրջ 80 մասնակիցներ Տոզ 8 հրացաններից փորձում էին խոցել 50 մետր հեռավորության վրա գտնվող թիրախները: Ավանդական մարզական խաղերի մեջ հրաձգությունն ավելացնելը մեծ խանդավառությամբ էին ընդունել թե՛ տղաները, թե՛ աղջիկները:

Գլխավոր մրցավարը արդյուքներից գոհ է, ասում է՝ ճիշտ է հրաձգությունը տղամարդուն հատուկ սպորտաձև է, բայց կանայք նույնպես չեն զիջում: «Լավ կլիներ, որ տարածքային յուրաքանչյուր կառույց ունենար իր ТОЗ 8 հրացանը, որը նշանառության տեսանկյունից շատ ավելի լավն է»,- ասում է մրցավարն ու նշում, որ դրանով մարզվելը ավելի ճիշտ է. պատերազմական իրավիճակում այն կծառայի նպատակին:

Առաջնությունում առաջին տեղը զբաղեցրեց ՀՀԿ Երևանի Էրեբունու  տարածքային կազմակերպության թիմը, 2-րդ տեղը՝ Շենգավիթի, իսկ 3-րդը՝  Արմավիրի տարածքային կազմակերպության թիմը:
 
Անհատական հաշվարկով տղամարդկանց մրցապայքարում 1-ին տեղը զբաղեցրեց Նորայր Առաքելյանը՝ Շենգավիթի թիմից, իսկ կանանց մրցումներում՝ էրեբունու ներկայացուցիչ Սվետլանա Տիգրանյանը:

← Վերադառնալ ցուցակին