Լուրեր

Ավարտվեց երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՀՀԿ կանանց խորհրդի կողմից կազմակերպած միջոցառումների շարքը

04.06.2017

ՀՀԿ կանանց խորհրդի կողմից և ՀՀԿ տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների մասնակցությամբ մեկ շաբաթ շարունակ տարածքային կազմակերպություններում տեղի ունեցան երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված` կրթական, մշակութային, սոցիալական և
տարաբնույթ այլ միջոցառումներ:

Ծրագիրն ամփոփվեց արդեն իսկ ավանդական դարձած ձևով` Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի երեխաներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր: Ծրագիր նպատակն է` մատաղ սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն, ներկայացնել Հայ ժողովրդի փառահեղ անցած ուղին, ծանոթացնել Սարդարապատի հերոսամարտին, ցուցանմուշներին և արժեքներին: Այս անգամ մասնակցում էին Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի միջին և բարձր դասարանների 200–ից ավելի աշակերտներ:

ՀՀԿ կանանց խորհուրդը, խորհրդի նախագահ, Հ. Նաղդալյանի գլխավորությամբ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Սարդարապատ թանգարանի տնօրեն` Կ. Արիստակեսյանին և թանգարանի աշխատակազմին, ինչպես նաև Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզային ՀՀԿ տարածքային կազմակերպություններին` համագործակցության համար:
 

← Վերադառնալ ցուցակին