Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրել են ևս 100 երիտասարդներ

02.06.2017

Հունիսի 2-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ նորանդամ երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրեցին ևս 100 երիտասարդներ: Կուսակցական անդամատոմսերը երիտասարդներին հանձնեց ՀՀԿ ԵԿ Երևանի խորդրդի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Շնորհավորելով նորանդամ երիտասարդներին` ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավար Արմեն Գևորգյանը նշեց, որ նրանք մուտք են գործում մեծ ընտանիք, որտեղ համախմբված են ակտիվ և նախաձեռնող երիտասարդներ: ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավարը հավելեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը գնահատում է յուրաքանչյուր երիտասարդի նպատակասլացությունը և ակտիվ համագործակցության հիմքեր է ստեղծում: Երիտասարդներին մաղթելով արդյունավետ գործունեություն նոր թիմում` ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավարը հակիճ ներկայացրեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության առաջիկա ծրագրերը` ակնկալելով նորանդամ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու արդյունավետ մասնակցությունը վերջիններիս:

 

← Վերադառնալ ցուցակին