Լուրեր

Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցել են Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների համար կազմակերպված ծրագրին

28.04.2017

Ապրիլի 23-27-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) նախաձեռնությամբ Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների համար Բեռլինում և Լայպցիգում ուսուցողական ծրագիր է անցկացվել, որին մասնակցել են 16 երիտասարդ քաղաքական գործիչներ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Հայաստանը ներկայացել է 6 մասնակցով, որից 3-ը եղել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ: Այստեղ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Հասմիկ Ղազարյանը, Վարդուհի Սարգսյանը և Ռուբեն Թովմասյանը:

Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպումներ են ունեցել Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության երիտասարդական կազմակերպության անդամների, ԿԱՀ գիտաշխատողների և Գերմանիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելել են Գերմանիայի վարչական դատարան և հանդիպում ունեցել դատավորի հետ:

Այցերն ու հանդիպումներն ուղեկցվել են ընտրական գործընթացների, թվային քարոզարշավի, կեղծ տեղեկատվության տարածման վերաբերյալ քննարկումներով և գործնական օրինակների վերաբերյալ վերլուծությունների կատարմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին