Լուրեր

Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը (DEMYC) շնորհավորել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանը՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ

10.04.2017


Ապրիլի 6-9-ը Լվով քաղաքում անցկացվել է Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (DEMYC) խորհրդի հանդիպումը, որին ներկա է եղել նաև DEMYC փոխնախագահ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը: Ծրագիրը կրել է «Անդրսահմանային համագործակցություն. Եվրոպայի ընդլայնման հեռանկարները» խորագիրը:

Ծրագրի շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը խոսել է ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին՝ նշելով, որ նման ձևաչափով ընտրություններ Հայաստանում առաջին անգամ էին անցկացվում: Նա անդրադարձ է կատարել ընտրությունների ընթացքին և միջազգային դիտորդների գնահատականներին:

Հանդիպման ընթացքում Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը շնորհավորել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը՝ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ:

Հաջորդիվ անցկացվել են թեմատիկ քննարկումներ՝ «ՈՒկրաինան արևելքի և արևմուտքի խաչմերուկում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով, ինչպես նաև երիտասարդների համար անդրսահմանային համագործակցության հնարավորությունների և Եվրամիության ու Արևելյան գործընկերության երկրների համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը թեմատիկ քննարկման ընթացքում խոսել է Արևելյան գործընկերության, վերջինիս ստեղծման պատմության և հետագա զարգացումների մասին, անդրադարձել է նաև Եվրամիության և Հայաստանի միջև վերջերս ստորագրված համաձայնագրին:

← Վերադառնալ ցուցակին