Լուրեր
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների 49.19 % -ը
03.04.2017
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 3-ի ժամը 10:10-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել և ամփոփել է 1987 ընտրատեղամասերի արդյունքները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախնական արդյունքները փաստում են, որ
Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ: Առաջատարը ՀՀԿ-ն է:
«Ելք» դաշինք՝ 7.75 %
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 0.94 %
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3.71 %
«Ծառուկյան» դաշինք՝ 27.35 %
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 1.65 %
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 49.19 %
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 0.75 %
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 2.07 %
Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 6.60 %:
Ապրիլի 2-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս: