Լուրեր
Պարգեւատրում Ազգային ժողովում
27.03.2017

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ մշակույթի բնագավառում ունեցած ավանդի համար Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով:
Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ ԱԺ նախագահը արժեւորել է թատրոնի մեծ դերը մշակույթի զարգացման ու պահպանման գործում եւ թատերական գործիչներին մաղթել ստեղծագործական բեղուն գործունեություն եւ նորանոր հաջողություններ: