Լուրեր

«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

25.03.2017

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը 7 օրով երկարաձգում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի երկրորդ հոսքի ընդունելության վերջնաժամկետը։

Ուսումնառության տևողությունն է 4 ամիս ։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երեւան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչեւ 21.00։
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.
• Տարիքը՝ 20-ից 40 տարեկան
• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)

Դպրոց կարող են դիմել նշված չափանիշներին համապատասխանող բոլոր անձինք՝ անկախ կուսակցական պատկանելությունից։
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի դիմումների փաթեթի ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա։
Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Դիմումի փաթեթը ներառում է.

  • Դիմում-հայտ (լրացնելու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղումով)
  • ինքնակենսագրություն
  • անձնագրի էլեկտրոնային պատճեն
  • կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)
  • օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
  • կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)


Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել schoolrpa@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 22-ը:
Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր` առարկայական ներդիրով:
Դպրոցում ուսումնառությունն անվճար է:


« ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ » ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 

 

← Վերադառնալ ցուցակին