Լուրեր

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության Աջափնյակի տարածքային կազմակերպության ակտիվի հետ

14.03.2017

Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպել է Հանրապետական կուսակցության Աջափնյակի տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ:
«Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին քաղաքական մեր թիմը գնում է հստակ տեսլականով ու ծրագրով: Եվ պետք է մեր ընտրողներին, ովքեր տարիներ շարունակ եղել են մեր կողքին ու աջակցել են քաղաքական մեր թիմին, պատշաճ ներկայացնենք, թե ո՞ր խնդիրներն են դիտարկվել որպես առաջնահերթ ու ինչպիսի՞ լուծումներ են տրվելու դրանց:
Մեր ընտրողները գիտեն, որ մենք գործի մարդ ենք և ավելորդ խոստումներ չենք շռայլում: Մնում է, որ պատշաճ ներկայացնեք մեր ծրագրերն ու վերահաստատեք առկա խնդիրներին հետևողականորեն լուծումներ տալու մեր հաստատակամությունը»: 

← Վերադառնալ ցուցակին