Լուրեր

Քննարկումներ քաղաքական կուսակցությունների համար ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիայի վերաբերյալ՝ ՀՀԿ-ական երիտասարդների մասնակցությամբ

10.03.2017

Մարտի 9-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) կողմից կազմակերպված «Քաղաքական կուսակցությունների համար ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիան» խորագրով ծրագրին:

Ծրագրի ընթացքում բանախոսություններով հանդես է եկել քաղաքագետ Իրինա Ղափլանյանը:
Բանախոսությունները հիմնականում վերաբերել են ռազմավարական պլանավորման էությանն ու քաղաքական կուսակցությունների գործունեության հետ կապված դրա դերին, վերջինիս իրականացման փուլերին:

Քաղաքական կուսակցությունների կյանքում ռազմավարական պլանավորման օգուտները ներկայացվել են հաջողության պատմություններ հանդիսացող օրինակներով:

Հաջորդիվ երիտասարդները ծանոթացել են ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիային և 4 հիմնական փուլերին՝ պլանավորման գործընթացի նախաձեռնումից և նախագծումից, ներքին ու արտաքին վերլուծությունների կատարումից մինչև պլանի մշակում, իրականացում և գնահատում:
Քննարկումներն անցել են ինտերակտիվ մթնոլորտում և ավարտվել եզրափակիչ դատողությունների կատարմամբ, ամփոփմամբ և գնահատմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին