Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի սեմինար-քննարկումը
06.03.2017
Սույն թվականի մարտի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի սեմինար-քննարկում, որը վարում էր ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նիստին մասնակցում էին Երևանի տարածքային կազմակերպությունների կանանց խորհրդի ներկայացուցչիներ: Հանդիպման ժամանակ խոսվեց կանանց մեկամսյակի միջոցառումներից, և գալիք խորհրդարանական ընտրությաններից: ՀՀԿ կանանց խորհրդի գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ ` Ռ. Մուրադյանը ներկայացրեց ՀՀԿ նախընտրական ծրագիրը և ուղերձը, և այն քարոզչական աշխատանքների մեթոդաբանությունը: