Լուրեր
Դավիթ Գրիգորյանը ընտրվել է ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության ղեկավար
20.02.2017
Փետրվարի 20-ին տեղի է ունեցել ՀՀԿ էրեբունի տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին ներկա են եղել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը և տարածքայինի խորհրդի անդամներ: Խորհրդի նիստի օրակարգում եղել է ՀՀԿ էրեբունի տ/կ-ի նոր ղեկավարի ընտրությունը:
Ժողովի քվեարկության արդյունքում ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Գրիգորյանը: