Լուրեր

Գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել ստեղծագործական մի շարք միավորումների համար

14.02.2017

Երևան քաղաքի ավագանու այս տարվա առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:
Հաշվի առնելով ստեղծագործական միությունների և միավորումների Երևանի քաղաքապետին ուղղված խնդրանքը՝ գույքահարկի գծով հարկային արտոնություններ են սահմանվել «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միավորում», «Հայաստանի թատերական գործիչների միավորում», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» և «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպություններին: 

← Վերադառնալ ցուցակին