Լուրեր

Դասախոսությամբ հանդես է եկել ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը

13.02.2017

Սույն թվականի փետրվարի 11-ին ՀՀԿ «ԱՆդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում «Հետխորհրդային տարածաշրջանում կուսակցական քաղաքական համակարգի զարգացման առանձնահատկություններն ու տեսլականները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը։ Դպրոցի ունկնդիրները բանախոսի հետ քնարկեցին աշխարհաքաղաքական գործընթացները, նախընտրական պայքաորվ եւ սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված զարգացումները ՀՀ-ում, ԼՂՀ հակամարտությունը եւ մի շարք այլ թեմաներ։ Վլադիմիր Լեպյոխինը հայտնեց իր պատրաստակամությունը համագործակցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հետ։
Հիշեցնենք, որ չորս ամսվա ընթացքում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասախոսությամբ հանդես են եկել շուրջ 50 բանախոսներ ՀՀ-ից, ՌԴ-ից եւ ԱՄՆ-ից։
 

← Վերադառնալ ցուցակին