Լուրեր

Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները յուրովի են նշել Տյառնընդառաջը

13.02.2017

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան:
Լոռու մարզի ՀՀԿ-ական երիտասարդները յուրօրինակ մոտեցմամբ են նշել տոնը: Նրանք իրենց փոքրիկ անակնկալով հաճելիորեն զարմացրել են նորապսակ զույգերին: Երիտասարդները նորապսակներին գեղեցիկ մաղթանքներով թևկապեր են բաժանել` ընդգծելով սիրո կարևորությունը: 

← Վերադառնալ ցուցակին