Լուրեր

Քննարկումներ գերմանական քաղաքական համակարգի վերաբերյալ` ՀՀԿ-ական երիտասարդների մասնակցությամբ

07.02.2017


Այսօր` փետրվարի 7-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) նախաձեռնությամբ թրեյնինգ է անցկացվել գերմանական քաղաքական համակարգի վերաբերյալ:
Ծրագրին մասնակցել են ՀՀ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացել է 2 մասնակցով:

Թրեյնինգը վարել է ԿԱՀ <<Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս>> տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Բենիամին Ֆրիկեն: Ներկայացնելով քաղաքական համակարգը Գերմանիայում` վերջինս խոսել է նաև այլընտրանքային շարժումների աճի և դրանց դերի, ուղղակի և քաղաքական մանդատների, գերմանական կուսակցությունների և դրանց երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության մասին:
Քննարկումներ են անցակցվել նաև ԵՄ-Գերմանիա հարաբերություններիհետ կապված հարցերի շուրջ: 

← Վերադառնալ ցուցակին