Լուրեր
Ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
01.02.2017

Ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նիկոլայ Ղազարյանին մաղթել է քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և բարեկեցություն: