Լուրեր

Ընտրվել է նոր խորհուրդ.տեղի են ունեցել ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերը

26.01.2017

Հայաստանի Հանրապետության Նախագահ,  ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որին հաջորդել է ՀՀԿ խորհրդի նիստը:

«Ընտրվել է նոր խորհուրդ, որին անդամակցել են մեր կուսակցության 35 նոր ներկայացուցիչներ: Ընտրվել են կուսակցության նախագահի տեղակալներ: Կուսակցության նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարոն Կարեն Կարապետյանը: Կուսակցության նախագահի տեղակալներ են ընտրվել պարոն Մուշեղ Լալայանը, պարոն Գալուստ Սահակյանը և պարոն Արմեն Աշոտյանը», - նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

Նիստին ընտրվել են նաև ստորաբաժանումների ղեկավարներ: Երևանի ՀՀԿ կառույցի ղեկավար է ընտրվել Տարոն Մարգարյանը, Կանանց խորհրդի ղեկավար է ընտրվել Հերմինե Նաղդալյանը, Երիտասարդական կազմակերպության ղեկավար է վերընտրվել Կարեն Ավագյանը, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Թադևոսյանը, Գաղափարաքարոզչական հանձնաժողովի ղեկավար է ընտրվել Մուշեղ Լալայանը, Մարզական հանձնաժողովի նախագահ՝ Ռազմիկ Ստեփանյանը:

← Վերադառնալ ցուցակին