Լուրեր
Պարգեւատրում Ազգային ժողովում
25.01.2017

Հունվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի եւ երկարամյա գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:
Պարգեւը հանձնվել է Գեղամ Գրիգորյանի այրուն՝ Վալերիա Գրիգորյանին:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վաղամեռիկ արտիստի նշանակալի դերը հայ եւ համաշխարհային երգարվեստի զարգացման ու տարածման գործում: