Լուրեր
ՍՅՈՒՆԻՔԻ ՀՀԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
07.01.2017
Ս.թ. հունվարի 3-ին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի 22 անդամներից 17-ը : ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարում էր ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ.Թադևոսյանը:
Օրակարգում` Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր
Ռ. Թադևոսյանը ներկաներին տեղեկացրեց որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ս. Խաչատրյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Առաջարկվեց ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:
Ներկաները հաստատեցին Վ. Հակոբյանի թեկնածությունը և բաց քվեարկությամբ Վահե Հակոբյանն միաձայն ընտրվեց Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում: