Լուրեր

Կանանց խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում

12.12.2016

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում` մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված` ներառական կրթության հիմնախնդիրները թեմայով: Քննարկմանը մասնակցում էին` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջ. Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Ռ. Մուրադյանը, Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննսիսյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը իր խոսքում նշեց, որ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների ներառական կրթության ոլորտի հիմնախնդիրները հանրապետական կուսակցության կանանց խորհրդի ուշադրության կենտրոնում են, և մեր հանդիպան նպատակն է ՝ քննարկել ու վեր հանել խնդիրները, որ առկա են այսօր ներառական կրթության ծրագրի իրականացման ընթացքում, կրթական հաստատություններում՝դպրոցներում,մանկապարտեզներում, քննարկել տարբեր կառույցների կողմից այդ ծրագրին մասնակցելու ձևերը և մեխանիզմները,գրյություն ունեցող բացերը և թերությունները:
Այսօր դեռեւս խնդիրները շատ են՝ նյութատեխնիկական բազայի հետ կապված խնդիրներ,մեր հաստատությունների ապահոված չեն թեքահարթակներով և այլ հարմարրություններով , մասնագետների պակաս կա: Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի խոսքով ներկայումս ներառական կրթություն է ապահովում հանրապետության շուրջ 250 դպրոց, որտեղ 3.000 աշակերտ ներառական կրթության շահառու է:

Նախատեսվում է մինչեւ 2023 թվականը ավարտին հասցնել <Համընդհանուր ներառում> ծրագիրը ու հանարպետության բոլոր 1.400 դպրոցներում ներդնել ներառական կրթությունը: Իսկ մասնագետների պակասի լրացումն իր վրա է վերցնում Մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետը, որն այս պահին տարեկան 150 շրջանավարտ ունի:

← Վերադառնալ ցուցակին