Լուրեր
Հուշ երեկո նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից և հերոսաբար զոհված հայորդի Արմենակ Ուրֆանյանին
05.12.2016
2016թ դեկտեմբերի 2-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից և հերոսաբար զոհված հայորդի Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշ երեկոն:
Երեկոյին մասնակցում էին Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ` Հերմինե Նաղդալյանը, Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունու» պետական բժշկական քոլեջի տնօրեն Ալինա Քուշկյանը, ՀՀԿ էրեբունու տարածքային կազմակերպության կանանց խորհուրդը, երիտասարդական թևը և այլ հյուրեր:
«Պատիվ ունեմ» խորագրով հուշ երեկոն ամբողջավին նվիրված էր հերոս քաջորդու զինվորական կյանքին, մտքերին ու հույզերին,ընկերների հետ փոխհարաբերություններին, իր սիրելի մայրիկին ուղղված հուզիչ նամակներին, քառօրյա պատերազմական լարված ու դյուցազնական հերոսամարտերին: