Լուրեր

Կիրականացվեն Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների աուդիտորական ծառայություններ

29.11.2016

Երևանի ավագանու նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին։ Համաձայն ավագանու որոշման՝ աուդիտորական ծառայությունների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել 2017 թվականի փետրվարի 23-ը:
Նկատի առնելով հանգամանքը, որ դեռևս 2015 թվականին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ «Նուբարաշեն թաղային համայնքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ն անվանակոչվել է Վիլլի Մոկացյանի անունով, Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել «Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշմանը: Նիստի օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել դեկտեմբերի 21-ին: 

← Վերադառնալ ցուցակին