Լուրեր
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին
26.11.2016
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին: Ուղերձում, մասնավորապես, նշվում է.
Հարգելի պատվիրակներ և համագումարի հյուրեր,
Ողջունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին: Մեր երկրները կապված են միմյանց հետ ընկերական և բարիդրացիական դարավոր կապերով: Մեր կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցմամբ, ստեղծվեցին նոր հնարավորություններ խոշոր փոխշահավետ նախագծերի իրականացման համար:
Այսօր երկու պետությունների կառավարությունները մեծ ուշադրություն են դարձնում եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների խորացմանը, Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովմանը: Ռուս-հայկական հարաբերություններն ընդգրկում են բազում ոլորտներ՝ առևտրատնտեսական, էներգետիկ, ներդրումային, մշակութային և հումանիտար: Այս բազմապլանային գործընկերության կարևոր մաս է կազմում «Միասնական Ռուսաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կառուցողական համագործակցությունը:
Համոզված եմ, որ մեր միջկուսակցական համագործակցությունն այսուհետ էլ հաջողությամբ կզարգանա: Իսկ համագումարը նոր կարևոր փուլ կդառնա ձեր կուսակցության գործունեության մեջ, կնպաստի Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի սոցիալական և տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը:
Ցանկանում եմ Համագումարին բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ եղբայրական Հայաստանի, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություն և բարգավաճում: