Լուրեր
ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բրյուսելում ավարտվել է «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրի եզրափակիչ փուլը
18.11.2016
Նոյեմբերի 14-17-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվել է <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի կազմակերպած <<Ինչպես է գործում Եվրոպան>> խորագրով դասընթացների եզրափակիչ 2-րդ փուլը, որին մասնակցել են 15 երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Մոլդովայից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Վարդուհի Սարգսյանը և Զավեն Խուկեյանը:
Դասընթացների ընթացքում քննարկվել են Եվրոպայի աջակենտրոն քաղաքականության մարտահրավերները, ընթացիկ և ապագա տնտեսական խնդիրները, ԶԼՄ-ների հետ աշխատանքի, հաղորդակցության և անվտանգության, տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր: Մասնակիցները ծանոթացել են ԵԺԿ քաղաքական արժեքներին, ինչպես նաև Բելգիայի տեղական քաղաքականությանը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելություն են ունեցել Եվրախորհրդարան և տեղում ծանոթացել են վերջինիս գործունեության մանրամասներին:
Ծրագրի ավարտին գնահատվել և ամփոփվել են դասընթացների արդյունքները, իսկ մասնակիցները պարգևատրվել են վկայականներով: