Լուրեր
ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել խորհրդի նիստ
17.11.2016
ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպությունում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Վահրամ Մկտչյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և տարածքայինի խորհրդի անդամներ:
Նիստի օրակարգում եղել է ՀՀԿ Նոր Նորք տ/կ նախագահի և տեղակալների ընտրությունը: Ժողովի քվեարկության արդյունքում Արմեն Ուլիխանյանը վերընտրվել է ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, իսկ Արմեն Ալավերդյանն ու Կարեն Գրիգորյանը՝ խորհրդի նախագահի տեղակալներ: