Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նիստը
10.11.2016
ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի 2016թ-ի նոյեմբերի 10-ին կայացած նիստին խորհրդի 15 անդամներից մասնակցում էին 14-ը:
Օրակարգում՝
1. Տարածքային կազմակերպության հաշվետվությունը 2015թ-ին կատարած աշխատանքների մասին
2. Տարածքային կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն
3. Այլ հարցեր
Օրակարգի առաջին հարցի առթիվ կայացած քննարկման արդյունքում Տարածքային խորհուրդը միաձայն որոշում է 2015թ-ի գործունեությունը գնահատել բավարար և հաստատել հաշվետվությունը: Օրակարգի երկրորդ հարցի առթիվ ելույթ ունեցավ Իջևանի Շ/Կ նախագահ Ս.Առաքելյանը և առաջարկեց որպես Տավուշի տարածքային կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրել Հովիկ Աբովյանին, տեղակալներ Լևոն Սարգսյանին և Աշոտ Երիցյանին:
Տարածքային խորհուրդը որոշեց ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության նախագահ վերընտրել Հովիկ Աբովյանին տեղակալներ՝ Լևոն Սարգսյանին և Աշոտ Երցյանին: